Արցախում քննարկվել են ականազերծման գործընթացին վերաբերող հարցեր


Արցախում քննարկվել են ականազերծման գործընթացին վերաբերող հարցեր

  • 02-11-2015 12:59:08   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 2-ին ընդունել է “Landmine Free Artsakh Campaign” նախաձեռնության ղեկավար Օջենի Փանոսյանին եւ “HALO Trust” կազմապերպության Հայաստանի ու Արցախի ծրագրերի ղեկավար Յուրի Շահրամանյանին:
 
Հանդիպմանը քննարկվել են Արցախում ականազերծման գործընթացին վերաբերող հարցեր:
 
Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ “HALO Trust” կազմապերպությունը կարեւորագույն առաքելություն է իրականացնում մեր հանրապետությունում՝ հավելելով, որ “Landmine Free Artsakh Campaign” նախաձեռնության գործուն մասնակցությունն ականազերծման աշխատանքներում պահանջված է ու անհրաժեշտ: Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն