ՀՀ բնապահպանության նախարարությունը հայտնաբերել է 3.47մլն.դր գումարի չափով խախտումներ


ՀՀ բնապահպանության նախարարությունը հայտնաբերել է 3.47մլն.դր գումարի չափով խախտումներ

  • 03-11-2015 11:23:47   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից <<Հայանտառ ՊՈԱԿ>> անտառտնտեսության Իջևանի մասնաճյուղում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումների համար հաշվարկվել է 3.47մլն.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս։
 
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 26–30.10.2015թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 900.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 13 որոշում և հաշվարկվել է 3.5մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
 
Մասնավորապես`
 
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
 
Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի կողմից <<Հայանտառ ՊՈԱԿ>> անտառտնտեսության Իջևանի մասնաճյուղում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումների համար հաշվարկվել է 3.47մլն.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
 
Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 15.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
 
Կոտայքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:
 
Սյունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:
 
Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ
 
Տավուշի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված առանց անթափանց ծածկոցի աղբ տեղափոխելու համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:
 
Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Արարատի և Շիրակի տարածքային բաժինների կողմից տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 50.0հազարական դրամի վարչական տուգանքների որոշումներ:
 
Փայտանյութի ապօրինի տեղափոխում
 
Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի կողմից իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և և հաշվարկվել է 108.0հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
 
Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 300.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում:
 
Ապօրինի որս
 
Երևանի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է տիրազուրկ 31.5կգ /79հատ/ <<սիգ>> տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել են Երևանի լսողական խանգարումներ ունեցող երեխաների, Երևանի Ն.Տիգրանյանի անվան տեսողական խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոցներ, Ա.և Պ Աբրահամյանների և Դավթաշեն վարչական շրջանի բարեգործական ճաշարաններ:
 
Գեղարքունիքի տարածքային բաժնի իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված ձկան և խեցգետնի ապօրինի որսի համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում: Առգրավված 4.0կգ կենդանի խեցգետինը և 18 հատ <<կարաս>> տեսակի կենդանի ձուկը բաց են թողնվել Սևանա լիճ:
 
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.0մլն. դրամ:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play