Նախագահ Բակո Սահակյանը այցելել է ԼՂՀ ՊԲ սպաների համար Ստեփանակերտում կառուցվող նոր բնակելի թաղամաս


Նախագահ Բակո Սահակյանը այցելել է ԼՂՀ ՊԲ սպաների համար Ստեփանակերտում կառուցվող նոր բնակելի թաղամաս

  • 04-11-2015 16:21:54   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 4-ին այցելել է ԼՂՀ Պաշտպանության բանակի սպաների համար մայրաքաղաք Ստեփանակերտի Թումանյան փողոցում կառուցվող նոր բնակելի թաղամաս եւ տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին:
 
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Պաշտպանության բանակի զինծառայողների սոցիալական եւ կենցաղային հիմնախնդիրների լուծումը եղել է եւ կմնա պետության առաջնային խնդիրներից մեկը՝ հավելելով, որ այս ուղղությամբ ծրագրերի իրականացումը կլինի շարունակական:
 
Նախագահ Սահակյանը համապատասխան հանձնարարականներ է տվել թաղամասի կառուցման վերջնական փուլում շինարարության բարձր որակի եւ տեմպերի պահպանման ուղղությամբ:
 
Նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, պաշտոնատար այլ անձինք: Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն