WADA-ն զեկուցել է ռուս թեթևատլետների կողմից դոպինգ օգտագործելու մասին


WADA-ն զեկուցել է ռուս թեթևատլետների կողմից դոպինգ օգտագործելու մասին

  • 10-11-2015 13:55:05   | Ռուսաստան  |  Սպորտ

Միջազգային օլիմպիական կոմիտեն ցնցված է Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) անկախ հանձնաժողովի զեկուցից, ըստ որի` Ռուսաստանի թեթև ատլետները դոպինգ են օգտագործում: 
Այս մասին գրում է gazeta.ru-ն` վկայակոչելով ՄՕԿ-ի պաշտոնական կայքին: 
 
«Զեկույցը խորապես ապշեցնող է, և շատ տխուր համաշխարհային սպորտի համար: ՄՕԿ-ը հուսով է, որ թեթև ատլետների միջազգային ֆեդերացիայի (IAAF) նոր կազմը Սեբաստիան Կոուի գլխավորությամբ կանի բոլոր անհրաժեշտ եզրակացությունները: ՄՕԿ-ը ողջունում է IAAF-ի մտադրությունը` անել ամեն հնարավորը մարզիկներին դոպինգից հեռու պահելու և սպորտի նկատմամբ վստահությունը վերականգնելու համար»,- ասված է ՄՕԿ-ի պաշտոնական կայքում:
Տեղեկացվում է նաև, որ ՄՕԿ-ը շատ ուշադիր կերպով ուսումնասիրում է Օլիմպիական խաղերին վերաբերող զեկույցը: Եթե հակադոպինգային կանոնների ինչ-որ խախտումներ նկատվեն սպորտսմենների կամ նրանց մերձավորների կողմից, այդ ժամանակ ՄՕԿ-ը համապատասխան քայլեր կձեռնարկի և ոչ մի զիջումների չի գնա:
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play