Վեդի քաղաքի Սբ. Աստվածածին եկեղեցու սաների այցը Գավառի մանկատուն (Տեսանյութեր եւ ֆոտոշարք)


Վեդի քաղաքի Սբ. Աստվածածին եկեղեցու սաների այցը Գավառի մանկատուն (Տեսանյութեր եւ ֆոտոշարք)

  • 14-11-2015 22:08:56   | Արարատի մարզ  |  Բարեգործություն

 Արարատի մարզի Վեդի քաղաքի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հովակիմ քահանա Հարությունյանը  եկեղեցու երիտասարդների հետ  նոյեմբերի 14-ին  այցելեցին Գավառի մանկատուն  իրենց հետ տանելով հագուստ , նվերներ, քաղցրավենիք:
 
Գավառի մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը ՙ Նոյյան Տապան՚-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ այսօրվա տվյալներով մանկատանը  խնամվում է  3-18 տարեկան  57 երեխա , որոնցից 32- ը Երեւանից, իսկ մնացածը՝  հանրապետույան տարբեր շրջաններից: ,Մանկատանը հիմնականում ապրում են առողջ երեխաներ, որոնց ծնողները շատ հազվադեպ են այցելում իրենց երեխաներին՚- ասաց  Ն. Նալբանդյանը,  միեւնույն ժամանակ նշելով, որ երեխաներն հաճախում են քաղաքի  2 հանրակրթական դպրոցներ, ինչպես նաեւ բարձր դասարանի շատ երեխաներ  մասնագիտական կողնորոշում ստանալու  նպատակով հաճախում են տարբեր քոլեջներ: Ըստ Ն. Նալբանդյանի, թեեւ մանկատունը գտնվում է պետության հոգածության ներքո, սակայն երեխաների ուսման վճարի հարցում իր  մեծ լուման ունի նաեւ Հայ օգնության ֆոնդը: Ն. Նալբանդյանը տեղեկացարեց նաեւ, որ մանկատունն  այսօր ունի գրեթե ամեն ինչ,  չունի լուրջ խնդիրներ, քանզի գտնվում է պետության աջակցության ներքո , իսկ տարվա ընթացքում  իրենց առջեւ ծառացած առօրյա խնդիրներին իրենք փորձում են տալ համապատասխան լուծումներ:
 
Վեդի սուրբ Ասվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր  Հովակիմ քահանա Հարությունյանը ՙՆոյյան Տապան՚-ի հետ զրույցում նշեց, որ այս ծրագիրը ՝ այցելություն դեպի մանկատուն ,իրականացվում է 2-րդ անգամ:ՙՄեր նպատակն է այցելելով մանկատուն մանուկներին  ոչ միայն ուրախացնել Վեդու սուրբ Աստվածածին եկեղեցու սաների կատարումներով  ու նվերներով այլեւ  տալ նրանց հոգեւոր սնունդ : Այս մանակտները բոլորիս օգնության ու աջակցության կարիքն ունեն,  որովհետեւ մերն են եւ մենք մի ընտանիքի անդամներն ենք Հայաստանում:  
 
Ջերմ եւ հետաքրքիր մթնոլորտում տեղի ունեցավ մանկատան երեխանրի եւ  իրենց այցելած հյուրերի հետ հանդիպումը:Այնպիսի տպավորություն էր, ասես նրանք միմյանց վաղուց էին ճանաչում:Հյուրերը մանկատան երեխաների ուղեկցությամբ այցելեցին նրանց սենյակներ, ծանոթացան նրանց առօրյային: Հրաժեշտ տալով մանկատան երեխաներին,  հյուրերը խոստացան հաճախակի այցելել նրանց եւ պահպանել կապը նրանց հետ: 
 
Տեղեկացնենք, որ այս ծրագրի իրականացմանը մեծ էր Վեդի համայնքի եւ համայնքապետի, Վեդի քաղաքի ոստիկանապետի եւ բժշկի, AKBAR ֆիրմայի  ներկայացուցչության, ինչպես նաեւ բազում սրտացավ քաղաքացիների դերը:
 
 
 
 
Մերի Հունանյան <Նոյյան Տապան >
 
Միջոցառման տեսանյութերն ու  լուսանկարները Մերի Հունանյանի, ,< Նոյյան Տապան >
 
 
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play