ԱՄՆ-ն և Ֆրանսիան ուժեղացնելու են ԻՊ-ի դեմ ուղղված ռմբակոծությունները


ԱՄՆ-ն և Ֆրանսիան ուժեղացնելու են ԻՊ-ի դեմ ուղղված ռմբակոծությունները

  • 16-11-2015 13:55:42   | ԱՄՆ  |  Քաղաքական

ԱՄՆ-ի և Ֆրանսիայի իշխանությունները մտադիր են համատեղ ակտիվացնել Սիրիայում և Իրաքում  «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման  դիրքերին ուղղված օդային հարվածները: Ինչպես տեղեկացնում է lenta.ru-ն` վկայակոչելով Անթալիայում կայացած Մեծ քսանյակի գագաթնաժողովում  ԱՄՆ-ի  Ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդականի տեղակալ Բեն Ռոդսի հայտարարությանը, ԻՊ-ի  ահաբեկիչները  առաջիկայում հասկանալու են, որ նրանց համար անվտանգ ապաստարան չի մնացել:   
 
Նա  նշել է, որ ԱՄՆ-ն Ֆրանսիայի հետ ուս ուսի տված պայքարելու է ահաբեկչությունների դեմ:
Հիշեցնենք, որ  Փարիզում և Սեն-Դենի արվարձանում նոյեմբերի 14-ին մի շարք ահաբեկչական հարձակումներ էին տեղի ունեցել, որոնց արդյունքում զոհվել էր 129-ը, վիրավորվել` 352 մարդ: 
Ահաբեկչական  հարձակումների պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իսլամական պետություն» խմբավորումը:
Ֆրանսիան, որպես միջազգային կոալիցիայի անդամ,  ԱՄՆ-ի գլխավորությամբ նախորդ  տարվանից ավիահարվածներ է հասցնում Իրաքում «ԻՊ»-ի դրիքերի վրա, իսկ այս տարվանից` Սիրիայում:
Նշենք նաև, որ «Իսլամական պետությունը» 2014 թվականի ամռանը գրավել է Սիրիայի և Իրաքի զգալի մասը և այնտեղ խալիֆայություն հռչակել:
Ի լրումն 59 երկրից բաղկացած միջազգային կոալիցիայի , ահաբեկիչների դեմ պայքար են մղում  արաբական երկու երկրների պետական իշխանությունները, սիրիական ընդդիմությունը, քրդական ոստիկանությունը և ռուսական ավիացիան:
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play