Մեկնարկել է «Պատմություն եւ մշակույթ. ընդդեմ կեղծիքի եւ ոտնձգության» հանրապետական գիտաժողովը


Մեկնարկել է «Պատմություն եւ մշակույթ. ընդդեմ կեղծիքի եւ ոտնձգության» հանրապետական գիտաժողովը

  • 04-05-2011 16:29:42   | Հայաստան  |  Քաղաքական
ՀՀ Պաշտպանության նախարարությունում մայիսի 4-ին մեկնարկել է «Պատմություն եւ մշակույթ. ընդդեմ կեղծիքի եւ ոտնձգության» հանրապետական գիտաժողովը, որին մասնակցում են պատմության եւ մշակույթի ոլորտի անվանի գործիչներ, գիտնականներ, ԲՈՒՀ-երի ռեկտորներ: Գիտաժողովը կազմակերպվել է պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախաձեռնությամբ: Հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանի բացման խոսքից հետո ողջույնի խոսքով հանդես են եկել պաշտպանության, կրթության եւ գիտության, մշակույթի նախարարները, գիտությունների ազգային ակադեմիայի նախագահը եւ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը: Կարեւորելով գիտաժողովի կազմակերպումը` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնավորապես ասել է. «Հայկական գիտական միտքը պետք է իր հստակ մոտեցումներն ունենա ու արտահայտի պատմության եւ մշակույթի ադրբեջանական կեղծարարությունների վերաբերյալ»: Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր ելույթում նշել է. «Պատահական չէ, որ պատմության եւ մշակույթի հարցերը քննարկվում են հենց պաշտպանության նախարարությունում, քանի որ դրանք ազգային անվտանգության հետ շաղկապված խնդիրներ են»: Ինչպես «ՆՏ»-ին հայտնեցին ՀՀ Պաշտպանության նախարարության Մամուլի ծառայությունից, եռօրյա գիտաժողովի ժամանակ նախատեսված են քննարկումներ ներկայացվելիք 37 զեկույցների շուրջ:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play