Մեծ Բրիտանիայում մահմեդական համայնքը դժգոհել է իրենց կանանց նկատմամբ բռնությունների ավելացումից


Մեծ Բրիտանիայում մահմեդական համայնքը դժգոհել է իրենց կանանց նկատմամբ բռնությունների ավելացումից

  • 23-11-2015 14:37:59   | Մեծ Բրիտանիա  |  Քաղաքական

Մեծ Բրիտանիայում մահմեդական համայնքը դժգոհել է փարիզյան ահաբեկչություններից հետո մահամեդական կանանց նկատմամբ բռնությունների թվի աճից: Ինչպես տեղեկացնում է lenta.ru-ն, իսլամաֆոբիայի հարցերով կառավարական աշխատանաքային խմբի հավաքած տվյալներով, Փարիզում կատարված ահաբեկչություններից հետո մեկ շաբաթվա ընթացքում արձանագրվել է 115 հարձակում կրոնական և ռասայական ատելության հիմքով: 
 
Ավելի հաճախ բռնությունների ենթարկվել են 14-45 տարեկան կանայք և աղջիկները, ովքեր կրել են հիջաբ:
Հարձակվողները հիմնականում եղել են 15-35 տարեկան սպիտակամորթ տղամարդիկ. մեծ թվով միջադեպերը տեղի են ունեցել հասարակական վայրերում: 
Նշվում է, որ «հարձակում» ասելով նկատի ունեն բանավոր վիրավորանքներ, մասնավորապես, «ահաբեկիչ», «ռմբակոծիչ», «տականք» և այլն, ինչպես նաև ֆիզիկական բռնությունները: 
Ենթադրվում է, որ տուժողների թիվն անհամեմատ ավելի մեծ է և գնալով ավելանում է. շատ տուժածներ չափազանց վախեցած են և խուսափում են դիմել ոստիկանություն կամ մահմեդական ակտիվիստներին: 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play