«Հայաստան» հիմնադրամի Հեռախոսամարաթոն 2015-ն արձանագրել է ավելի քան 1.3 միլիոն եվրո արդյունք


«Հայաստան» հիմնադրամի Հեռախոսամարաթոն 2015-ն արձանագրել է ավելի քան 1.3 միլիոն եվրո արդյունք

  • 23-11-2015 16:39:31   | Հայաստան  |  Բարեգործություն

 «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի գլխավորությամբ նոյեմբերի 18-ից 22-ն անցկացված 16-րդ համաեվրոպական դրամահավաք-հեռախոսամարաթոնը, որին մասնակցեցին Ֆրանսիայի /1.205.569 եվրո/, Գերմանիայի /76.050 եվրո/ եւ Շվեյցարիայի /24.554 եվրո/ հայ համայնքները, արձանագրեց ավելի քան 1.3 միլիոն եվրո նվիրատվություն եւ նվիրատվության խոստում:
 
Դրամահավաքի հասույթը կուղղվի Արցախում համայնքային կենտրոնների կառուցմանը, Տավուշի մարզում շարունակաբար իրականացվող գյուղատնտեսական ծրագրերի զարգացմանը, սիրիահայերի եւ իրաքահայերի օգնությանը: Հիմնադրամի Հունաստանի տեղական մարմինն էլ նոյեմբերի 22-ին իր համայնքում անցկացրեց դրամահավաք հեռախոսամարաթոն, որի հանգանակությունները` շուրջ 29.000 եվրո, կուղղվեն Քարին Տակ համայնքում /ԼՂՀ, Շուշիի շրջան/ մանկապարտեզի կառուցմանը: Նվիրատվությունների ընդունումը շարունակվում է: 
 
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play