Ռուսաստանը կողմ է թուրք-սիրիական սահմանի փակմանը


Ռուսաստանը կողմ է թուրք-սիրիական սահմանի փակմանը

  • 25-11-2015 19:03:07   | Ռուսաստան  |  Քաղաքական

Մոսկվան կողմ է արտահայտվել գրոհայինների աջակցությունը դադարեցնելու նպատակով  թուրք-սիրիական սահմանը փակելու գաղափարին:
 
ria.ru-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
Ավելի վաղ, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հանդես էր եկել թուրք-սիրիական սահմանը փակելու առաջարկով:
«Սահմանը փակելով, ըստ էության, մենք դարարեցնում ենք ահաբեկչական սպառնալիքները Սիրիայում»,- ռուսական և արտասահմանյան լրատվամիջոցներին ասել է Ս. Լավրովը` հավելելով, որ այն ճիշտ որոշում է և իրենք պատրաստ են լրջորեն քննարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները: 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play