Միջազգային կոալիցիան 23 ավիահարված է հասցրել ԻՊ-ին Սիրիայում և Իրաքում


Միջազգային կոալիցիան 23 ավիահարված է հասցրել ԻՊ-ին Սիրիայում և Իրաքում

  • 25-11-2015 19:17:16   | Իրաք  |  Քաղաքական

ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան  «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման ահաբեկիչների դիրքերին մեկ օրում 23 ավիահարված է հասցրել:
 
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն` հղում անելով Reuters-ին, 23 ավիահարվածից 18-ը ուղղված են եղել Իրաքի ԻՊ-ի զինյալների, ռազմական դիրքերի  և զինպահեստների վրա:
Ռազմաօդային ավիացիայի կոալիցիան Սիրիայում ավիահարվածներ է հասցրել   մոտ 3 քաղաքների ուղղությամբ:
Ավելի վաղ, Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պատրաստ է Ռուսաստանին հակաահաբեկչական կոալիցիա հրավիրել, սակայն կարծում է, որ Ռուսաստանն ինքը, դեռ պատրաստ չէ դրան:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play