Վրաստանը Սահակաշվիլիին քաղաքացիությունից զրկելու գործընթաց է սկսել
03-12-2015 19:48:28 | Վրաստան | Քաղաքական
Վրաստանը սկսել է Միխայիլ Սահակաշվիլիին քաղաքացիությունից զրկելու գործընթացը, որի վերբերյալ Արդարադատության նախարարության եզրակացությունը փոխանցվել է նախագահի աշխատակազմին:
rusnovosti.ru-ի փոխանցմամբ, Արդարադատության նախարար Թեյա Ցուլուկիանինն ասել է, որ Սահակաշվիլին հնարավորություն է ունեցել մեկ ամսվա ընթացքում բացատրելու Վրաստանի իշխանություններին, թե ինչու է նա Ուկրաինայի քաղաքացիություն ստացել, սակայն նրա կողմից բացատրություն չի եղել:
Իր հերթին, Facebook սոցիալական կայքում տեսաուղերձի միջոցով Սահակաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի ներկայիս իշխանությունները ցանկանում են նրան քաղաքացիությունից զրկել, որպեսզի նա չկարողանա մասնակցել ընտրություններին: