Արցախում պայմանագրային զինծառայող է զոհվել. ԼՂՀ ՊՆ


Արցախում պայմանագրային զինծառայող է զոհվել. ԼՂՀ ՊՆ

  • 11-12-2015 11:47:03   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Դեկտեմբերի 11-ին` ժամը 08:50-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1994թ. ծնված Վարդան Արթուրի Վարդանյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
 
ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից հայտնում են՝ 
 
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play