Առաջիկայում կգործի «Ազգային Համագործակցության Ցանց» բազմակողմանի ծառայություններ մատուցող պորտալը<br />


Առաջիկայում կգործի «Ազգային Համագործակցության Ցանց» բազմակողմանի ծառայություններ մատուցող պորտալը

  • 04-11-2010 18:48:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 5-ին Երեւանի «Էրեբունի Պլազա» հյուրանոցում տեղի կունենա «Ազգային Համագործակցության Ցանց» բազմակողմանի ծառայություններ մատուցող պորտալի մեկնարկային շնորհանդեսը: Նախաձեռնողներն են` ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը եւ ՀՀ Հանրային խորհրդի «Ձեռնարկատիրության եւ սպառողների շահերի պաշտպանության» հանձնաժողովը: Ըստ «ՆՏ»-ին տրամադրած հաղորդագրության, Ազգային Համագործակցության Ցանցի ստեղծման հիմնական նպատակն է ՏՀՏ ոլորտում ձեւավորել բազմակողմանի ծառայություններ մատուցող, համաշխարհային համապատասխան կայքերի հետ ինտեգրվելու, իր մեջ այլ կայքեր ինտեգրելու հնարավորություններ ունեցող մի պորտալ, որը գործնական խնդիրների լուծման, ինքնազարգացման, հանգստի, ուսման, փոխօգնության կազմակերպման համար նպաստավոր պայմաններ կստեղծի քաղաքացիների համար` անկախ նրանց բնակության եւ գործունեության վայրերից: Այն նաեւ հնարավորություն կընձեռի բարենպաստ պայմաններ ստեղծել մշակութային արժեքների պահպանման եւ զարգացման, տնտեսության հզորացման, Հայրենիք-Սփյուռք կապերի խորացման համար:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play