ԱՄՆ-ում խոսել են Ռուսաստանի` Սիրիայում ունեցած հաջողությունների մասին


ԱՄՆ-ում խոսել են Ռուսաստանի` Սիրիայում ունեցած հաջողությունների մասին

  • 28-12-2015 18:14:43   | ԱՄՆ  |  Քաղաքական

Ամերիկացի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ և վերլուծաբաններ համակարծիք են, որ Մոսկվան բավականին հաջող է իրականացրել ռազմական գործողությունները Սիրիայում` նպաստելով տարածաշրջանում Ռուսաստանի նպատակների իրականացմանը:
 
Ինչպես տեղեկացնում է korrespondent.net-ը, ըստ ամերիկացի պաշտոնյաների`  սիրիական հակամարտությունում Ռուսաստանի ռազմական միջամտության գլխավոր նպատակը  հանդիսանում է գործող նախագահ Բաշար Ասադի ռեժիմի ամրապնդումը, ում զորքերը զինված պայքար են ծավալում ապստամբների և զինյալների դեմ:
Ըստ Սպիտակ տան անանուն պաշտոնյայի,  Մոսկվայի ռազմական աջակցությունը թույլ է տվել Բ. Ասադի ռեժիմին «ավելի ապահով» դառնալ:
Իրենց հերթին, ամերիկացի վերլուծաբանները ռազմական գործողությունների նպատակով Մոսկվայի իրականացրած ծախսերը գնահատել են տարեկան 1-2 միլիարդ դոլար:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play