Իրանը խոստացել է պատասխանել ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին


Իրանը խոստացել է պատասխանել ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին

  • 18-01-2016 15:52:24   | Իրան  |  Քաղաքական

Իրանը դատապարտել է թևավոր հրթիռային փորձարկումներից  հետո ԱՄՆ-ի կողմից իր քաղաքացիների և որոշ կազմակերպությունների նկատմամբ սահմանած պատժամիջոցները: korrespondent.net-ի փոխանցմամբ` իրանական կառավարության ներկայացուցիչ, Իրանի Արտաքին գործերի նախարար Հուսեյն Ջաբեր Անսարը հայտարարել է, որ թևավոր հրթիռի փորձարկման ծրագիրը երբևէ նախատեսված չի եղել միջուկային զենքի մշակման համար անհրաժեշտ միջոցների  մատակարարման համար: Իրանցի պաշտոնյայի կարծիքով` ԱՄՆ-ի նպատակային պատժամիջոցներն անօրինական են:
 
«Իրանի Իսլամական հանրապետությունը վճռականորեն կպատասխանի թևավոր զենքի օրինական մշակման արագացված  ծրագրի հետ կապված քարոզչական հարձակումներին և սեփական պաշտպանիչ կարողությունների հրահրմանը: 
Նշենք, որ երկուշաբթի առավոտյան պարզ է դարձել , որ ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է  սահմանել իրանական ընկերությունների և անհատների նկատմամբ` ի պատասխան 2015 թվականի աշնանը թևավոր հրթիռի փորձակման: Նոր պատժամիջոցներն արգելում են իրանական հրթիռային ծրագրի հետ կապված 11 ընկերությունների և քաղաքացիներիօգտագործել ամերիկյան բանկային համակարգը: 
Այդ որոշումն ընդունվել է Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների վերացման հաջորդ իսկ օրը: 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play