Ավստրիան և Գերմանիան կարող են ներգաղթյալների առջև փակել Հունաստանի և Մակեդոնիայի միջև եղած սահմանը
19-01-2016 15:37:34 | Ավստրիա | Հասարակություն
Գերմանիայի դաշնային հանրապետության և Ավստրիայի իշխանությունները զբաղվում են փախստականների առջև Հունաստանի և Մակեդոնիայի միջև եղած սահմանի փակման ծրագրի մշակմամբ: gazeta.ru-ի փոխանցմամբ` ամռան և աշնան համեմատությամբ
վերջին ժամանակներում ներգաղթյալների հոսքը փոխվել է` «միանշանակ ավելի շատ տնտեսական ներգաղթյալներ» ուղևորվում են դեպի հյուսիս:
Նշվում է նաև, որ սահմանի փակումից հետո այնտեղ իրականացվելու է ուժեղ հսկողություն:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Նիդեռլանդներում անցկացվել էին բողոքի ակցիաններ ընդդեմ ներգաղթյալների: