ՀՀ-ից ջերմային մշակման ենթարկված կաթնամթերքի արտահանումը սահմանափակ չէ


ՀՀ-ից ջերմային մշակման ենթարկված կաթնամթերքի արտահանումը սահմանափակ չէ

  • 27-01-2016 15:41:04   | Հայաստան  |  Տնտեսություն

Հայաստանի Հանրապետությունից կաթնամթերքի արտահանման սահմանափակումների վերաբերյալ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պարզաբանում է. 
 
Ռուսաստանի Դաշնության անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայությունը հունվարի 26-ին պարզաբանում է տարածել Հայաստանի Հանրապետությունից կաթնամթերքի արտահանման սահմանափակումների վերաբերյալ:
 
«Հաշվի առնելով ԶԼՄ-երով տարածված թյուր տեղեկատվությունը, որ Ռոսսելխոզնադզորի կողմից կիրառվել են ՀՀ-ից կաթնամթերքի արտահանման սահմանափակումներ, Ռուսաստանի Դաշնության անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայությունը հարկ է համարում տեղեկացնել, որ նշված սահմանափակումները չեն տարածվում ջերմային մշակման ենթարկված կաթնամթերքի ներմուծման վրա:
 
Հարկ է նշել, որ ջերմամշակում չանցած կաթնամթերքի նկատմամբ նմանատիպ սահմանափակումները գործել են նաև նախկինում»:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play