Մալաթիա տոնավաճառի տնօրինությունը նախաձեռնել է բարեփոխումների մի շարք ծրագրեր


Մալաթիա տոնավաճառի տնօրինությունը նախաձեռնել է բարեփոխումների մի շարք ծրագրեր

  • 12-03-2016 16:58:35   | Հայաստան  |  Կազմակերպություններ

Վերջին շրջանում, Մալաթիա տոնավաճառում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ պտտվող տեղեկություններին անդրադառնում և նախաձեռնվող քայլերի մասին է տեղեկացնում  Մալաթիա տոնավաճառի տնօրինությունը:
         
  Տնօրինությունը հերքում է այն թյուր տեղեկությունները լրատվամիջոցներում հրապարակված, թե Մալաթիա տոնավաճառից 300 աշխատող է հեռացել: Այդ ամենը չի համապատասխանում իրականությանը: Այսօր շուկան աշխատում է իր բնականոն հունով:
            Միևնույն ժամանակ տնրօինությունը ստորև ներկայացնում է մոտակա ժամանակներս իրականացվող ծրագրերի մասին:
            Կատարված մոնիթորինգի արդյունքում՝ նախատեսվում է իրականացնել մի շարք ծրագրեր.
 
1.      Նախատեսվող ծրագրերից է տոնավաճառի ինտերնետային կայքի միջոցով ապրանքների ցուցադրությունը, որի արդյունքում հանրությունը կարող է իմանալ, թե ինչ ապրանքներ կան տոնավաճառում, ինչ գնով և ինչ տեսականիով:
2.      Հաջորդ մեծ և կարևոր քայլը ապրանքների զեղչերի իրականացումն է: Ամեն ամսվա 1-ին և 15-ին տոնավաճառում լինելու են զեղչեր՝ բոլոր ապրանքատեսակների համար՝ 50 տոկոսի չափով: Այս ակցիան լինելու է մինչև տարվա վերջ և դա կխրախուսի ավելի արդյունավետ առևտրի իրականացմանը: 
3.      Ինչպես նաև նախատեսում է գովազդային հոլովակներ պատրաստել, որոնք կհեռարձակվեն ռադիոյով և հեռուստատեսությամբ: Այս քայլով, տնօրինությունը ցանկանում է գնորդին էլ ավելի իրազեկված դարձնել տոնավաճառում կատարվող ևսպասվելիք իրադարձություններին:
4.      Նախատեսվող ծրագերից է նաև տոնավաճառի տաղավարների ավելի նպաստավոր պայմանների ստեղծումը, բարեկարգումը, մեծացումը՝ վաճառողին ավելի հարմարավետ պայմաններ ստեղծելուհամար:
 
Տարվող աշխատանքների ընթացքում ուսումնասիրությունները շարունակական բնույթ կկրեն` տոնավաճառում առևտուրը ավելի լավացնելու, գնորդ-վաճառող կապը արդյունավետ դարձնելու համար:
Անհրաժեշտության դեպքում տնօրինությունը պատրաստակամ է յուրաքանչյուրի հետ խորհրդակցություն կազմակերպելու` իրենց բիզնեսում ավելի փորձառու և հաջողակ լինելու համար: Տեղի ունեցող գործընթացների մասին տնօրինությունը պատրաստակամ է նյութեր տրամադրել լրատվամիջոցներին:
 
Մալաթիա տոնավաճառի տնօրինություն
Լրատվական բաժին
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ