Ծաղկազարդը՝ գունազարդված մանուկների ձայներով


Ծաղկազարդը՝ գունազարդված մանուկների ձայներով

  • 22-03-2016 19:09:04   | Հայաստան  |  Հասարակություն

«Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոիցիացիա» հասարակական կազմակերպության կողմից անվճար հիմունքներով իրականացվող «Կիրակնօրյա երգչախումբ» նախաձեռնության երրորդ միջոցառումն այս անգամ նվիրված էր մանուկներին: 
 
Ծաղկազարդի օրը՝ մարտի 20-ին «Երանգ Արտ Ստուդիան» հյուրընկալել էր Կիրակնօրյա Երգչախմբի մասնակից՝ շուրջ 40 երեխաների, ովքեր սպասումով և խանդավառությամբ լի մասնակցեցին երգչախմբային բաց դասին: Օրվա բանախոսն էր Աստվածաբան՝  Աշխեն Գրիգորյանը, ով գունավոր և վառ պատկերներով նկարագրեց Ծաղկազարդ տոնի նշանակությունն ու խորհուրդը, որին հաջորդեց տոնին առնչվող մանկական երգերի ուսուցումը: Այդ օրվա խմբավարներն էին Անի Նավասարդյանը («Խազեր» կամերային երգչախմբի խմբավար) և Մարիա Գալստյանը (Երևանի Սայաթ-Նովա երաժշտական դպրոցի խմբավար):
Նշենք, որ առաջին «Կիրակնօրյա երգչախումբ»-ն անցակցվել է մարտի 6-ին, օրվա բանախոսն է եղել աստվածաբան, գիտությունների թեկնածու՝ Աշխեն Գրիգորյանը, խմբավար՝ Սայաթ-Նովա երաժշտական դպրոցի խմբավար՝ Մարիա Գալստյանը: Օրվա թեման նվիրված է եղել Զատկի տոնին ու գեղջկական երգաստեղծությանը: 
Երկրորդ Կիրակնօրյա Երգչախումբը Հարության տոնի Ավագ Շաբաթվա՝ Ոտնլվայի շարականների ու Գանձերի թեմայով էր: Օրվա խմբավար՝ Շահե Քեշիշեանը մանրամասնորեն ներկայացրել էր Ավագ Շաբաթվա յուրաքանչյուր օրվա խորհուրդն ու ամբողջ ընթացքի հոգևոր երաժշտական ստեղծագործությունների կարևորությունն ու նշանակությունը:
Հիշեցնենք նաև, որ Կիրակնօրյա Երգչախմբերին ներկա են լինում ոչ միայն անվանի խմբավարներ ու երաժիշտներ, այլև գիտական ասպարեզի գործիչներ՝ ճարտարապետ, լեզվաբան, պատմաբան, գրականագետ, հոգեբան, աստղագետ, ինչպես նաև պատանիներ, որոնք մեծ սեր ունեն երգչախմբային արվեստի հանդեպ:
Կիրակնօրյա երգչախմբերն անց են կացվում Երևան քաղաքի ժամանակակից արվեստի, հետաքրքիր ու ինտելեկտուալ ժամանցի կենտրոններում:
Ծրագիրը շարունակական է. դրանց կարող են ներկա լինել, բոլորը, թե՛ մասնագետներ, թե՛ երգչախմբային արվեստով հետաքրքրվող յուրաքանչյուր ոք: Ամեն հանդիպում ունենալու է իր թեման, ուսուցանվելու են երգեր և լինելու են քննարկումներ: Մուտքն ազատ է: 
Ծրագիրը սկսել է հայ ժողովրդական և հոգևոր երգերով, սակայն ներառում է նաև արտասահմանյան և արևմտաեվրոպական մշակույթի երգչախմբային արվեստը ևս: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play