ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է ձայնային և տվյալների փոխանցման ծառայություններ ներառող «Viva» սակագնային պլանների շարք


ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է ձայնային և տվյալների փոխանցման ծառայություններ ներառող «Viva» սակագնային պլանների շարք

  • 23-03-2016 17:28:34   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է ձայնային և տվյալների փոխանցման ծառայություններ ներառող նոր, հարմարավետ ու մատչելի սակագնային պլանների շարք, որը բաժանորդներին թույլ կտա զգալիորեն օպտիմալացնել հաղորդակցման ծախսերը: «Viva» սակագնային պլանների շարքն առավելագույնս հարմարեցված է այն բաժանորդների հաղորդակցման պահանջներին, որոնց անհրաժեշտ են ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների մատչելի փաթեթներ՝ մեկ սակագնային պլանի շրջանակում:
 
Ֆիքսված գումարի դիմաց բաժանորդը ստանում է խոսելաժամանակ դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի, ՀՀ այլ, 374 97 բջջային և 374 47 ֆիքսված ցանցեր, Ռուսաստան, ԱՄՆ և Կանադա, SMS հաղորդագրություններ ուղարկելու հնարավորություն և, իհարկե՝ շարժական գերարագ ինտերնետ:
 
«Viva» սակագնային պլանների առանձնահատկությունն այն է, որ բաժանորդն առաջարկվող տարբերակներից կարող է ընտրել իր հաղորդակցման կարիքներին առավելագույնս համապատասխանողը՝ ներառված ներցանցային, դեպի այլ ցանցեր և արտերկիր խոսելաժամանակի, գերարագ ինտերնետի նախընտրելի ծավալով, SMS հաղորդագրությունների նախընտրելի քանակով, և այս ամենը՝ մատչելի գումարի դիմաց: Բացի այդ, «Viva» սակագնային պլանի ցանկացած բաժանորդ կարող է հեշտությամբ անցում կատարել մեկ սակագնային պլանից մյուսին, ինչպես նաև, ըստ նախընտրության՝ վճարել նախքան ծառայություններն օգտագործելը կամ օգտագործելուց հետո: Այսպիսով` նոր սակագնային պլանների շարքը վերացնում է սակագնային պլանների հետվճարային և կանխավճարային տարբերակների որոշակի սահմանափակումները:
 
Նոր սակագնային պլանների շարքն առավել ճկուն է և ունի օգտագործման համար ավելի պարզ կառուցվածք: Ստեղծված լինելով բաժանորդների հաղորդակցման պահանջների ուսումնասիրության արդյունքում՝ այն իսկապես արտացոլում է տարբեր ծավալի ձայնային և տվյալների փոխանցման ծառայություններ օգտագործող և այդ ծառայությունների համար տարբեր բյուջե նախատեսող բաժանորդների կարիքները:
 
Սակագնային շարքի կոմերցիոն մեկնարկի օրը համընկել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի՝ սպասարկման կենտրոն կատարած հերթական այցելության հետ: Այս անգամ նա այցելել էր Արտաշատի սպասարկման կենտրոն:
 
««Viva» սակագնային պլանների շարքը ձայնային ծառայություններն ու շարժական ինտերնետը մեկ փաթեթում առաջարկելու նոր մոտեցում է: Սակագնային պլանների նոր շարքը ճկուն է և առավելագույնս հարմարեցված բաժանորդի կարիքներին: Հարկ է նշել, որ բաժանորդն, ըստ նախընտրության, կարող է վճարել նախքան ծառայություններն օգտագործելը կամ օգտագործելուց հետո: Այսպիսով, նոր սակագնային պլանների շարքը վերացնում է սակագնային պլանների հետվճարային և կանխավճարային տարբերակներին բնորոշ  սահմանափակումները: «Viva»-ի մյուս առավելությունն էլ այն է, որ բաժանորդը ցանկացած ժամանակ կարող է մեկ տարբերակից անցում կատարել մյուսին՝ իր հայեցողությամբ և առանց սպասարկման կենտրոն այցելելու»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
 
Խոսելով մարզային սպասարկման կենտրոն այցելելու նպատակների մասին՝ Ռալֆ Յիրիկյանը նշել է. «Մարզային գրասենյակներ կատարվող այցելությունները նորություն չեն: Այցելում և շարունակելու եմ այցելել անսպասելիորեն, առանց նախազգուշացնելու, նաև՝ որպես հաճախորդ: Հաճախակի այցելությունների, հանդիպումների, ինչպես նաև վերաորակավորման դասընթացների նպատակն աշխատակիցների շրջանում այն համոզման շարունակական արմատավորումն է, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման ոլորտի աշխատակիցը գտնվում է «առաջին գծում»  և պատասխանատու է ընկերության վարկանիշը բարձր պահելու համար, ինչպես օլիմպիական մարզիկը՝ երկրի համբավը բարձր պահելու համար»:
 
«Viva» սակագնային պլաններով տրամադրվող փաթեթներ
 
Ծառայություն Viva 1500 Viva 2500 Viva 3500 Viva 5500 Viva 7500
Ակտիվացման գին 1500 դրամ 2500 դրամ 3500 դրամ 5500 դրամ 7500 դրամ
Ներցանցային խոսելաժամանակ 1500 րոպե 2500 րոպե 3500 րոպե 5500 րոպե 7500 րոպե
Խոսելաժամանակ դեպի ՀՀ այլ, 374 97 բջջային և 374 47 քաղաքային ցանցեր, Ռուսաստան, ԱՄՆ և Կանադա * 0 0 50 րոպե 200 րոպե 350 րոպե
SMS՝ դեպի ՀՀ բջջային ցանցեր 150 250 250 250 350
Ինտերնետ 1000 ՄԲ 2000 ՄԲ 3000 ՄԲ 5000 ՄԲ 10 000 ՄԲ
* (համարահավաքման ձևաչափ՝ 77 00 [երկրի կոդ] [հեռախոսահամար])
 
Սպառելուց հետո օգտագործվող ծառայությունների սակագների, նախընտրած փաթեթին միանալու հրահանգների և այլ մանրամասների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից որևէ մեկը:  
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play