Ֆրանսիայում դժգոհել են աշխատանքային օրենսդրության բարեփոխումներից
31-03-2016 19:55:22 | Ֆրանսիա | Հասարակություն
Ֆրանսիայում ուսանողների, ուսուցիչների, տրանսպորտային աշխատակիցների և այլ ծառայողների դժգոհությունները կապված աշխատանքային օրենսդրության բարեփոխումների հետ ավարտվել են ոստիկանության հետ բախումներով: korrespondent.net-ի փոխանցմամբ` Փարիզի արևելքում ուսանողական բողոքի ակցիայի ընթացքում մի քանի տասնյակ դիմակներով և գլխարկներով մարդիկ ներկերով բանկաներ են նետել խանութների վրա, ինչպես նաև ավտոմեքենաներին հարվածել են բեյսբոլի մականերով:
Բախումների արդյունքում ցույցի մասնակիցները ոստիկանների վրա ձվեր և ալյուր են նետել: Շուրջ տասը մարդ ձերբակալվել է:
Բողոքի ակցիաները կաթվածահար են արել երթևեկությունը, ուսումնական և բժշկական հաստատությունների աշխտանքը, խնդիրներ են առաջացել նաև ներքին երկաթուղային հաղորդակցության հետ կապված: Բողոքի ակցիաները հանգեցրել են նաև Էյֆելյան աշտարակի փակմանը: Վերջինիս աշխատանքն ապահովող ընկերությունը հայտարարել է, որ ոչ բավարար անձնակազմի պատճառով չեն կարող պահպանել աշտարակի անվտանգության կանոնները:
Նոր աշխատանքային օրենսդրությունը գործատուներին հնարավորություն է տալիս իր աշխատակիցներին առաջարկել շաբաթական աշխատանքային ժամերի այլընտրաքային քանակ: