Հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ. այս պահին տեղի են ունենում թեժ բախումներ. ԼՂՀ ՊՆ


Հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ. այս պահին տեղի են ունենում թեժ բախումներ. ԼՂՀ ՊՆ

  • 02-04-2016 10:45:28   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ:
Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին:
Այս պահի դրությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ տեղի են ունենում թեժ բախումներ:
 
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են՝ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ընդունելով հակառակորդի մարտահրավերը, վարում են հուսալի պաշտպանական մարտեր: Առաջնագծում ստեղծված իրադրության մասին առավել մանրամասն կանդրադառնանք մեր առաջիկա հաղորդագրություններում:
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play