Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը խորապես մտահոգված է Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ռազմական գործողությունների ակտիվացման կապակցությամբ:
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, այս մասին հայտարարել է նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Մամլո խոսնակը նշել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել հակամարտող կողմերին անհապաղ դադարեցնել հրադադարն ու զսպվածություն դրսևորել:
Ավելի վաղ ՌԴ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ռուսաստանը զգուշորեն ուսումնասիրում է Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ տեղեկատվությունները: