Ընթանում են թեժ մարտեր. ՊԲ ստորաբաժանումները Թալիշի ուղղությամբ տիրել են կարևոր նշանակության հենակետի


Ընթանում են թեժ մարտեր. ՊԲ ստորաբաժանումները Թալիշի ուղղությամբ տիրել են կարևոր նշանակության հենակետի

  • 03-04-2016 12:16:59   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղությամբ ընթանում են թեժ մարտեր: Լուսադեմին հակառակորդի կողմից ձեռնարկված լայնածավալ հրետակոծությանն ի պատասխան, ՊԲ ստորաբաժանումները անցել են հակազդիչ գործողությունների և Թալիշի ուղղությամբ տիրել նախօրյակին ադրբեջանական ուժերի կողմից գրավված մարտավարական կարևոր նշանակության հենակետին: Թշնամին զգալի կորուստներ կրելով հետ է շպրտվել: Մարտական գործողությունների ժամանակ ղարաբաղյան կողմից վիրավորվել է երկու զինծառայող:
 
Ղարաբաղյան ուժերի գործողությունները հաջող են ընթանում նաև մարտագծի հարավային հատվածում: Այս ուղղությամբ դիմագրավելով հակառակորդի հրթիռահրետանային ու զրահատանկային հարձակումներին, հարավային թևում գործող ՊԲ ստորաբաժանումները շարքից հանել են թշնամական 2 տանկ և 1 հետևակի մարտական մեքենա (ՀՄՄ):
 
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են՝ ՂՀ ՊՆ մամուլի ծառայությունԴեպքերի զարգացման ընթացքին կանդրադառնանք առաջիկա հաղորդագրություններում:
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play