Վրաստանի նախագահը կողմ է արտահայտվել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը


Վրաստանի նախագահը կողմ է արտահայտվել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը

  • 05-04-2016 12:42:20   | Վրաստան  |  Քաղաքական

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին դիմել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին` կոչ անելով առավելագույն ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղում ստեղծված լարված իրադրության խաղաղ կարգավորման համար։
 
Ինչպես տեղեկացնում է ТАСС գործակալությունը, համապատասխան հայտարարությամբ Մարգվելաշվիլին հանդես է եկել այսօր` Թբիլիսիում։
«Մենք լիահույս ենք, որ Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարներն առավելագույն ջանքեր կգործադրեն լարվածությունը թուլացնելու համար ու խաղաղ, դիվանագիտական ճանապարհով, ինչպես նաև միջազգային հանրության ակտիվ մասնակցության շնորհիվ կհասնեն հակամարտության խաղաղ կարգավորմանը»,-ասել է Վրաստանի նախագահը։
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play