Գործող և նախկին նախագահների հանդիպումները դժվար թե ինչ-որ կերպ ազդեն խնդիրների լուծման վրա. Ռոբերտ Քոչարյան


Գործող և նախկին նախագահների հանդիպումները դժվար թե ինչ-որ կերպ ազդեն խնդիրների լուծման վրա. Ռոբերտ Քոչարյան

  • 11-04-2016 19:08:34   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Tert.am-ի հարցին, թե արդյոք երկրորդ նախագահը նույնպես պլանավորում է այնպիսի հանդիպումը, որը ապրիլի 9-ին տեղի ունեցավ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի միջև, Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է.


«Այդպիսի հանդիպում  նախաձեռնել չեմ պլանավորում։ Տեղի ունեցած իրադարձությունների լույսի ներքո և հաշվի առնելով ծանր գնով ձեռք բերված փորձը՝ հիմա շատ ավելի կարևոր է անհապաղ լուծել բանակը ժամանակակից սպառազինությամբ  ապահովելու հարցը, արագորեն ադապտացնել անձնակազմի մարտական և մարտավարական  պատրաստվածությունը նոր պայմաններին»,-նշեց նա:

 

Ըստ Ռոբերտ Քոչարյանի՝ դժվար թե գործող նախագահի և նախկին նախագահների հանդիպումները կարող են ինչ-որ կերպ ազդել այդ առաջնահերթ գործնական խնդիրների լուծման վրա:

 

«Ուրախալի է, որ հայ հասարակությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ լուրջ արտաքին վտանգի պարագայում ունակ է համախմբվել ագրեսիային հակադարձելու համար։ Նաև ակնհայտ է, որ հայրենասիրական ներուժը կրկնապատկվում է, երբ նրան որպես հենարան են ծառայում ժամանակակից մարտունակ բանակը և արդյունավետ գործող պետական ինստիտուտները»,-նշեց ՀՀ երկրորդ նախագահը:

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ