Թուրքիայի և Սիրիայի զինված ուժերը գնդակոծել են միմյանց տարածքները


Թուրքիայի և Սիրիայի զինված ուժերը գնդակոծել են միմյանց տարածքները

  • 13-04-2016 14:49:42   | Թուրքիա  |  Միջազգային

Սիրիայի կողմից կրկին ռմբակոծվել է Թուրքիայի սահմանային տարածքը, այս անգամ հրթիռակոծվել է  Կիլիս քաղաքը: Ինչպես տեղեկացնում է korrespondent.net -ը, այս մասին հայտարարել է քաղաքի քաղաքապետ Հասան Կարը: Նրա փոխանցմամբ, հրթիռակոծության հետևանքով Թուրքիայում զոհեր չեն գրանցվել:
 
Նշվում է, որ թուրքական կողմը հաուբիցներից պատասխան կրակ է բացել Սիրիայի տարածքի վրա:
Տեղեկացնենք, որ թուրքական Քիլիս քաղաքում փոխհրաձգությունները սկսվել էին դեռ երկուշաբթի օրը: Ի պատասխան սիրիայի կողմից տեղի ունեցող կրակոցների, Թուրքիան ռմբակոծել էր Սիրիայի հյուսիսում գտնվող <<Իսլամական պետություն>> ահաբեկչական խմբավորման դիրքերին: 
Նշենք, որ Սիրիայում  զինադադարի հաստատումից հետո, Ռ. Էրդողանը հայտարարել է, որ դա չի տարածվում Թուրքիայի վրա և որ Անկարան իրավունք ունի արտերկրում պայքարել ահաբեկիչների դեմ:
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play