Եվրահանձնաժողովը հաստատել է փախստականներին 100 մլն եվրո հումանիտար օգնության տրամադրումը


Եվրահանձնաժողովը հաստատել է փախստականներին 100 մլն եվրո հումանիտար օգնության տրամադրումը

  • 13-04-2016 19:32:09   |   |  Հասարակություն

Եվրախորհրդարանի պատգամավորները 2016 թվականի բյուջեի հաստատման քվերակության առաջին փուլում կողմ են քվեարկել ԵՄ-ի տարծքում գտնվող փախստականներին 100 մլն եվրոյի չափով արտակարգ օգնություն ցուցաբերելուն: Interfax.ru-ի փոխանցմամբ, բացի այդ խորհրադարանում կողմ են քվեարկել նաև նոր  Ահաբեկչության դեմ պայքարի Եվրոպական կենտրոնի աշխատակիցներին լրացուցիչ 2 մլն եվրոյի տրամադրմանը: 
 
Միգրացիոն ճգնաժամը լուծելու համար Եվրահանձնաժողովի կողմից մարտի 2-ի որոշմամբ տրամադրվող 700 մլն եվրոյի չափով արտակարգ օգնության առաջին մասը` 100 մլն եվրոն կտրամադրվի ընթացիկ միգրացիոն հոսքին` որպես հումանիտար օգնություն:  
Այդ միջոցները հնարավոր կլինի օգտագործել մթերքի և ջրի, սանիտարահիգիենիկ պարագանների ձեռք բերման, անհետաձգելի բժշկական օգնություն ցուցաբերելու և բնակարանային, անվտանգության ու կրթության տրամադրման համար:  
Նշենք, որ Ահաբեկչության դեմ պայքարի Եվրոպական կենտրոնը ստեղծվել է հունվարի 1-ին, որը համարվում է ԵՄ ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր հաստատություն: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play