Աֆղանստանում մեկ օրվա ընթացքում ոչնչացվել է մոտ 100 զինյալ


Աֆղանստանում մեկ օրվա ընթացքում ոչնչացվել է մոտ 100 զինյալ

  • 18-04-2016 18:22:55   | Աֆղանստան  |  Հասարակություն

Աֆղանստանի զինված ուժերը երկրի մի շարք նահանգներում անցկացված ռազմական գործողությունների ընթացքում նախորդ օրը վնասազերծել են շուրջ 100 զինյալների: korrespondent.net-ի փոխանցմամբ` այդ մասին հաղորդում է Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը: 
 
Համաձայն նախարարության հայտարարության` 96 զինյալներ սպանեվել են, ևս 90-ը վիրավորվել: Զինյալների մեծ մասը ոչնչացվել է Կունդուզ
նահանգում անցկացված գործողությունների ընթացքում:
Աֆղան զինվորականների կորուստների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: 
Ավելի վաղ, «Թալիբան» իսլամական արմատական շարժումը հայտարարել էր «ամերիկացի զավթիչների» դեմ ռազմական գործողություններ սկսելու նոր փուլի մասին: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play