Իրանում կործանիչ է վթարվել


Իրանում կործանիչ է վթարվել

  • 27-04-2016 17:13:23   | Իրան  |  Միջազգային

Իրանի կենտրոնական նահանգում այսօր առավոտյան F-7 կործանիչ է կործանվել: korrespondent.net-ի փոխանցմամբ` ավիավթարը տեղի է ունեցել փորձնական թռիչքի ժամանակ: Միևնույն ժամանակ տեղի ԶԼՄ-ների տվյալներով` ինքնաթիռն աղետի է ենթարկվել Նաին քաղաքից ոչ հեռու Սպահան նահանգում:
 
Աղբյուրիների խոսքերով` ամենայն հավանականությամբ վթարի պատճառ է դարձել տեխնիկական անսարքությունը: 
Ինչպես հաղորդվում է, ապրիլի 23-ին Սիրիայում ՄԻԳ-23 ինքնաթիռը վթարի էր ենթարկվել: Ինքնաթիռը կործանվել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից վերահսկվող տարածքով թռչելիս: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play