Ֆրանսիայի Մարտիգ քաղաքում տեղի է ունեցել Արցախին նվիրված կոնֆերանս


Ֆրանսիայի Մարտիգ քաղաքում տեղի է ունեցել Արցախին նվիրված կոնֆերանս

  • 27-04-2016 18:28:25   | Ֆրանսիա  |  Մամլո հաղորդագրություն
Ապրիլի 25-ին Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը վարել է Ֆրանսիայի Մարտիգ քաղաքում տեղի ունեցած «Լեռնային Ղարաբաղի անկախության 25 տարիները։ Դիտարկումներ և հեռանկարներ» խորագրով կոնֆերանսը։
 
ԼՂՀ ներկայացուցիչն իր ելույթում խոսել է Արցախի դեմ ապրիլին Ադրբեջանի լայնածավալ հարձակումների հետևանքով ստեղծված իրավիճակի մասին և ներկայացրել ԼՂՀ դիրքորոշումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ։
 
Միջոցառման ավարտին Արցախի ներկայացուցիչը պատասխանել է լրագրողների հարցերին:
 
Մարտիգի Ֆրանս-հայկական միության կողմից կազմակերպված միջոցառմանը, որը կայացել է  Մարտիգի քաղաքապետարանի կոնֆերանսների դահլիճում, ներկա են եղել քաղաքային իշխանությունները, լրագրողներ, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play