ՏՏ համաշխարհային համաժողովն այս տարի անցկացվելու է Բրազիլիայում


ՏՏ համաշխարհային համաժողովն այս տարի անցկացվելու է Բրազիլիայում

  • 07-05-2016 12:13:20   | Բրազիլիա  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը (World Congress on Information Technologies - WCIT) այս տարի անցկացվելու է հոկտեմբերի 3-5-ը՝ Բրազիլիայում:  
WCIT-ը բիզնես հաղորդակցությունների և գործարքների միջազգային հարթակ է գործարարների, նորարարների, պետական ներկայացուցիչների, վերազգային կազմակերպությունների, ներդրողների, նշանավոր գիտնականների համար:
 
Այս տարի ՏՏ համաշխարհային համայնքը եռօրա համաժողովի ընթացքում պրոբլեմային քննարկումներ կանցկացնի թվային դարաշրջանի խոստումների շուրջ և կներկայացնի ժամանակակից բիզնես լուծումներ: Համաժողովի մասնակցության պայմաններն ու օրակարգը ներկայացված են www.wcit2016.com  կայքում:
WCIT 2016-ի կազմակերպիչներն ակնկալում են, որ Բրազիլիան կհյուրընկալի ՏՏ ոլորտի շուրջ 2000 պատվիրակների՝ ավելի քան 80 երկրից: 
Նշենք, որ Հայաստանը կյուրընկալի WCIT 2019-ը Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնաերկությունների միության (ԻՏՁՄ) և ՀՀ կառավարության աջակցության շնորհիվ:
Հայաստանում ՏՏ համաշխարհային համաժողովի անցկացումը կնպաստի ՏՏ միջազգային ընկերությունների հետ համագործակցության խթանմանը, հայկական ՏՏ ոլորտի ներուժի ներկայացմանը, ոլորտի տեղական ընկերությունների ՏՏ արտադրանքի, լուծումների և ծառայությունների արտահանման շուկաների ընդլայնմանը, օտարերկրյա ներդրումների ներգրավմանը: 
Դեռևս 2014 թ. ԻՏՁՄ-ն հայտ էր ներկայացրել Երևանում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի անցկացման համար: WCIT 2019-ը Հայաստանում անցկացնելու մասին որոշումն ընդունվել է 2014 թ. սեպտեմբերին, Մեքսիկայում՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) տնօրենների խորհրդի նիստում:  
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play