ԻՊ գրոհայինները քիմիական զենք են կիրառել քուրդ աշխարհազորայինների դեմ


ԻՊ գրոհայինները քիմիական զենք են կիրառել քուրդ աշխարհազորայինների դեմ

  • 09-05-2016 17:31:42   | Իրաք  |  Միջազգային

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները Իրաքի հյուսիսում գտնվող գյուղերից մեկի վրա կատարած հարձակման ընթացքում քուրդ աշխարհազորայինների դեմ կիրառել են քիմիական զենք: Interfax.ru-ի փոխանցմամբ` այդ մասին հայտնում են քրդական աղբյուրները` հղում կատարելով իրանական  Press TV հեռուստաալիքին: 
 
Նրանց տվյալներով` իսլամիստ արմատականները Բաշիր գյուղի ուղղությամբ արձակել են քլորով լիցքավորվցած արկեր: Որոշ քուրդ  զինյալներ հոսպիտալացվել են շնչառական ուղիների վնասման ախտանիշներով: 
Ավելի վաղ, ԻՊ ահաբեկիչների կողմից գազով լիցքավորված արկերի կիրառման մասին էին տեղեկացրել աշխարհազորայինների ստորաբաժանումների հրամանատարները, ովքեր տեղակայվել էին Քիրքուկի հարավում: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play