ՌԴ ԱԳՆ-ն դեմ չէ Ղարաբաղյան հարցում Իրանի առաջարկին


ՌԴ ԱԳՆ-ն դեմ չէ Ղարաբաղյան հարցում Իրանի առաջարկին

  • 30-04-2010 20:45:00   | Ռուսաստան  |  Քաղաքական
Ռուսաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Անդրեյ Նեստերենկոն Մոսկվայում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հանդես է եկել մեկնաբանություններով` կապված Հայաստանի, Ադրբեջանի եւ Իրանի ԱԳՆ հանդիպում անցկացնելու վերաբերյալ Իրանի առաջարկի հետ: Վերջինս ընդգծել է, որ Ռուսաստան դեմ չէ նման հանդիպման կազմակերպմանը: «Եթե նման հանդիպում անցկացվի, բնականաբար կսպասենք դրա արդյունքներին եւ հետո միայն կխոսենք Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Իրանի հնարավոր միջնորդության մասին »,- հավելել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: Նեստերենկոն նաեւ անդրադարձել է Ղարաբաղյան հարցում Թուրքիայի միջնորդության հարցին եւ ընդգծել, որ Ռուսաստանի արտգործնախարարությունը Ադրբեջանից որեւէ պաշտոնական առաջարկ չի ստացել` Թուրքիային ԼՂ խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խումբ ընդգրկելու վերաբերյալ: ,Ռուսաստանը, որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր, նման առաջարկ, եթե նույնիսկ կա էլ, պաշտոնապես չի ստացել: Ամեն դեպքում, որպեսզի այդ հարցը բերվի գործնական հարթություն, դրա համար պետք է բոլոր կողմերի համաձայնությունը: Հաշվի առնելով այն, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունների վավերացումը կասեցված է, հազիվ թե կարելի է ակնկալել նման համաձայնությունե,-ըստ ,Ռիա Նովոստիիե, ասել է Նեստերենկոն:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play