«Էկո սերունդ» ծրագրով էկոդասընթացներ դպրոցականների համար


«Էկո սերունդ» ծրագրով էկոդասընթացներ դպրոցականների համար

  • 17-05-2016 18:36:42   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի և «Ակտիվ երիտասարդ քաղաքացիների նախաձեռնություն» ՀԿ-ի համատեղ իրականացվող «Էկո սերունդ» ծրագրի երկրորդ փուլով մայրաքաղաքի ընտրված  5 դպրոցներում մեկնարկել են էկոդասընթացները:
 
Ծրագրի գլխավոր նպատակը դպրոցականներին էկոլոգիայի վերաբերյալ այլընտրանքային եղանակով գիտելիքներ հաղորդելն է: 
8 դասընթացներին տեսական գիտելիքներ ստանալուց բացի, աշակերտները նաև գործնական հետաքրքիր առաջադրանքներ են կատարում. թղթի թափոններին նոր կյանք տալով` տարբեր առարկաներ պատրաստում, թեմատիկ մուլտֆիլմեր և տեսաֆիլմեր դիտում: Աշխատանքների ընթացքում պատանիները սովորում են նաև շրջակա միջավայրը մաքուր պահելու եղանակներն ու դրա կարևորությունը: 
Էկոլոգիայի վերաբերյալ դասերն անցկացնում են նախապես վերապատրաստված երիտասարդ կամավորները:  Էկոդասաժամերի ընդմիջումները ևս անցնում են ոչ ավանդական ձևով: 
Յուրաքանչյուր դպրոցում դասընթացին մասնակցում է 6-րդ և 7-րդ դասարաններում սովորող 20 աշակերտ: 
Ծրագրի 2-րդ փուլի ավարտին կկազմակերպվի էկո ցուցահանդես: Բացի այդ, մասնակիցները կայցելեն նաև քաղաքային ջերմատուն: 
Հայտնելով իրենց տպավորությունները՝ դպրոցականները նշել են, որ այսուհետ ավելի նախանձախնդիր են լինելու Երևանն ավելի մաքուր պահելու գործում, իսկ ստացած գիտելիքները փոխանցելու են նաև իրենց ընկերներին:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play