Բաքուն ճշտում է Աֆղանստանում կործանված ադրբեջանական ինքնաթիռի ուղևորների տվյալները


Բաքուն ճշտում է Աֆղանստանում կործանված ադրբեջանական ինքնաթիռի ուղևորների տվյալները

  • 19-05-2016 19:02:02   | Ադրբեջան  |  Հասարակություն

Աֆղանստանում ադրբեջանական Silk Way ավիաընկերությունից վարձակալած АН-12 բեռնատար ինքնաթիռի կործանման արդյունքում զոհվել է յոթ մարդ, իսկ երկուսը ողջ են մնացել: Interfax.ru-ի փոխանցմամբ` այդ մասին հայտարարել է Ադրբեջանի քաղաքային ավիացիայի պետական ապարատը: 
 
«Ունեցած տեղեկատվության համաձայն` վթարի արդյունքում ողջ են մնացել Ուկրաինայի երկու քաղաքացիներ, որոնց վիճակը գնահատվում է կայուն բավարար»,- ասված է հաղորդագրությունում: 
Ադրբեջանի քաղաքային ավիացիայի պետական ապարատի ճշտված տվյալներով ինքնաթիռի կործանման արդյունքում զոհվել են օդանավի անձնակազմի հրամանատարը, երկրորդ օդաչուն, օդագնացը, բորտմեխանիկը, երկու բորտօպերատորները և տեխնիկը: 
Silk Way ավիաընկերությունից վարձակալած և Աֆղանստանի ներսում բեռնափոխադրումների համար  նախատեսված АН-12 ինքնաթիռը կործանվել է Դվայներ աֆղանական օդանավակայանում մայիսի 18-ին մոտավորապես թռիչքի 14:30 ռոպեին:  Ինքնաթիռում գտնվել է անձնակազմի 9-ը անդամ: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play