Թուրքիայում ընտրել են իշխող կուսակցության առաջնորդի և հավանական վարչապետի թեկնածուին


Թուրքիայում ընտրել են իշխող կուսակցության առաջնորդի և հավանական վարչապետի թեկնածուին

  • 19-05-2016 20:12:46   | Թուրքիա  |  Հասարակություն

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը երկրի տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրիմին պաշտոնապես հայտարարել է նոր առաջնորդի թեկնածու: Interfax.ru-ի փոխանցմամբ` այդ որոշման մասին հայտարարել է «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչ Էմեր Չելիկը: 
 
«Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Ահմեդ Դավութօղլուին , ով այդ պաշտոնը ստանձնել էր կուսակցության հիմնադիր և առաջնորդ Ռեջեփ Թաիբ Էրդողանից»,- իր հերթին նշել էր Բ. Յըլդըրիմին: 
Տեղեկացվում է, որ «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջնորդին պետք է ընտրեն կուսակցության արտահերթ նիստում, որը տեղի կունենա մայիսի 22-ին Անկարայում: 
Միևնույն ժամանակ առաջնորդի պաշտոնում ամենայն հավանականությամբ կարող է հավակնել ընդամնեը մեկ թեկնածու, ինչպես դա եղել է նախորդ կուսակցական համագումարների ընթացքում: 
Հիշեցնենք, որ Ա. Դավութօղլուն «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչ դարձել էր 2014 թվականի օգոստոսին տեղի ունեցած նախագահական ընտրություններից անմիջապես հետո: 
Իսկ այս տարվա մայիսի 5-ին Ա. Դավութօղլուն հայտարարել էր իր հրաժարականի մասին Թուրքիայի նախագահի հետ ունեցած տարաձայնությունների ֆոնին:  
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play