Միջազգային լրագրողական խումբը այցելել է առաջնագիծ և նկարահանումներ կատարել Մարտակերտում ու Թալիշում


Միջազգային լրագրողական խումբը այցելել է առաջնագիծ և նկարահանումներ կատարել Մարտակերտում ու Թալիշում

  • 20-05-2016 17:22:56   | Արցախ (ԼՂՀ)  |  Միջազգային

tert.am. «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (EuFoA) բրյուսելյան կազմակերպությունը մայիսի 7-ից 15-ը հյուրընկալել է միջազգային ԶԼՄ-ների 15 ներկայացուցիչների, ովքեր ժամանել են Հայաստան և մեկնել Արցախ՝ լուսաբանելու ապրիլի սկզբին ադրբեջանական ագրեսիայի և դրան հաջորդած ժամանակահատվածի զարգացումները:
 
Լրագրողները այցելել են առաջնագիծ, նկարահանումներ կատարել Մարտակերտի և Թալիշի հրետանակոծության ենթարկված բնակավայրերում, զրուցել սահմանային շրջաններից տարհանված ընտանիքների և Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում բուժում ստացող վիրավոր զինվորների հետ: Լրագրողները հանդիպել են նաև ԼՂՀ մի շարք պաշտոնյաների՝ այդ թվում նաև ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի, վարչապետ Արայիկ Հարությունյանի և արտգործնախարար Կարեն Միրզոյանի հետ:
 
«Որպես լրագրողի՝ ինձ համար հետաքրքիր էր բացահայտել նոր մարդկանց ու պատմություններ, որոնց միջոցով աշխարհը պետք է իմանա Լեռնային Ղարաբաղի մասին»,-ասել է լրագրողներից Լիուբա Մաքսիմը, ով նշել է, որ մինչև ճամփորդությունը աղոտ պատկերացումներ ուներ Արցախի մասին և խիստ մտահոգված էր իր անվտանգությամբ:
 
«Ես կարողացա մոտենալ ու ծանոթանալ մի հակամարտության, որը ընտրովի ու ոչ լիարժեք է ներկայացվում միջազգային հանրությանը»,-նշել է լրագրողներից Մոնիկա Էլենան: 
 
Լրագրողական խումբը կազմված է եղել թերթերի և հեռուստատեսության ներկայացուցիչներից, ովքեր ժամանել են Արցախ Բելգիայից, Իտալիայից, Բրիտանիայից, Գերմանիայից, Լիտվայից, Բուլղարիայից, Մոլդովայից, Ուկրաինայից, ինչպես նաև թիմին են միացել երկու հանրահայտ ֆոտոլրագրողներ ԱՄՆ-ից:
 
Թիմը կազմված է եղել հաստիքային և ազատ լրագրողներից, որոնք ներկայացնում են այնպիսի լրատվամիջոցներ, ինչպիսիք են ինչպիսիք են La Stampan-ն, New Business Europe-ը, BBC-ն, NewsWeek-ը, ինչպես նաև խմբում են եղել Getty Images ֆոտոբանկի և New York Times-ի ֆոտոլրագրողները, անգլալեզու KyivPost-ի խմբագիրները, բուլղարական Btv և մոլդովական Atlantic Media հեռուստաընկերության նկարահանող խմբերը:
 
Այցի շրջանակում լրագրողները ուղիղ ռեպորտաժների միջոցով, և ապա իրենց երկրներ ժամանելուց հետո հրապարակել և շարունակում են հրապարակել բազմաթիվ նյութեր, որոնց հղումները մասամբ հասանելի են EuFoA-ի պաշտոնական Ֆեյսբուքյան էջում: 
 
 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play