Իրաքը ռազմական գործողություններ է սկսել Ֆաջուլլան ազատագրելու համար


Իրաքը ռազմական գործողություններ է սկսել Ֆաջուլլան ազատագրելու համար

  • 23-05-2016 12:56:07   | Իրաք  |  Միջազգային

Իրաքի վարչապետ Հայդեր Ալ Աբդալին հայտարարել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից Ֆաջուլլա քաղաքի ազատագրման ուղղությամբ սկսված ռազմական գործողությունների մասին: Interfax.ru-ի փոխանցմամբ` Ալ Աբդալին կիրակի երեկոյան հեռուստաուղերձում նշել է, որ Իրաքի զինված ուժերը «մոտեցնում են ԻՊ-ի նկատմամբ մեծ հաղթանակ տանելու րոպեները»:
 
Նշենք, որ Ֆալլուջան գտնվում է Բաղդադից 65 կիլոմետր դեպի արևմուտք ընկած հեռավորության վրա: ԻՊ-ը շարունակում է վերահսկել Իրաքի հյուսիսային և արևմտյան տարածքների զգալի մասը, այդ թվում նաև Մոսուլը, որը մեծությամբ երկրի երկրորդ քաղաքն  է: 
Ֆալլուջան ԻՊ ահաբեկիչների կողմից գրավվել էր 2014 թվականի սկզբին, այդ օրվանից կառավարական զորքերը բազմիցս փորձել են ազատագրել քաղաքը:  
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play