Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանել է Թալիշի անվտանգ լինելու մասին Սեյրան Օհանյանի հայտարարությունը


Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանել է Թալիշի անվտանգ լինելու մասին Սեյրան Օհանյանի հայտարարությունը

  • 25-05-2016 11:17:17   | Հայաստան  |  Հայտարարություններ

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում  գրել է. «Հարգելի պարոնայք` Անդրիաս Ղուկասյան, Արամ Թարվերդյան, Դավիթ Հովհաննիսյան և Մուշեղ Դանիելյան, ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը Թալիշի անվտանգ լինելու մասին ասել է այն իմաստով, որ այնտեղ նախկինի նման չկան կրակոցներ, հրետակոծություններ և այլն: Դուք դրանում կհամոզվեք, եթե գնաք Թալիշ: Ինչ վերաբերվում է գյուղի վերաբնակեցմանը, ձեր այնտեղ մեկնելուն և այլն, ապա խնդրում ենք այդ հարցերով դիմեք ԼՂՀ կառավարությանը և ԼՂՀ ՊՆ-ին»:

Նոյյան տապան  -   Հայտարարություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play