Բակո Սահակյանը հանդիպել է Թալիշ գյուղի մի խումբ բնակիչների հետ


Բակո Սահակյանը հանդիպել է Թալիշ գյուղի մի խումբ բնակիչների հետ

  • 25-05-2016 18:31:18   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 25-ին հանդիպել է Թալիշ գյուղի մի խումբ բնակիչների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ապրիլյան պատերազմի հետեւանքով թալիշցիների մոտ առաջացած սոցիալ-տնտեսական մի շարք հարցեր:
 
Նախագահը նշել է, որ իշխանությունները կանեն հնարավորն այդ խնդիրների լուծման ուղղությամբ եւ համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին:
Հանդիպմանը մասնակցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play