UWC Dilijan College-ը դարձել է FIABCI Prix d’Excellence Awards 2016» մրցույթի արծաթե մեդալակիր


UWC Dilijan College-ը դարձել է FIABCI Prix d’Excellence Awards 2016» մրցույթի արծաթե մեդալակիր

  • 26-05-2016 14:14:53   | ԱՄՆ  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

UWC Dilijan College-ը դարձել է համաշխարհային զարգացման նախագծերի  «FIABCI World Prix d’Excellence Awards 2016» մրցույթի արծաթե մեդալակիր: Քոլեջը կառուցվել է RD Group ներդրումային-կառուցապատող հոլդինգի կողմից:
 
«FIABCI World Prix d’Excellence Awards 2016» մրցույթի Public Infrastructure անվանակարգում UWC Dilijan College –ը դարձել է արծաթե մեդալակիր, եւ  ԱՊՀ երկրներից առաջին նախագիծն է, որը  միջազգային նման հեղինակավոր փորձագիտական հանրության կողմից այսպիսի բարձր գնահատականի է արժանացել: Մրցույթի հաղթողները հայտարարվել են երեկ, Պանամայի «FIABCI World Prix d’Excellence Awards 2016» արարողության ժամանակ: 
 
«FIABCI World Prix d’Excellence Awards»-ի Ժյուրիի անդամները նախագծերը գնահատում են Public Infrastructure-ի մի քանի չափանիշներով՝ ճարտարապետություն, կառուցապատման  նախագծի եւ շինարարության օբյեկտի կոնցեպցիայի մշակման որակ, էներգաարդյունավետության եւ էկոլոգիական լուծումների կիրառություն:  Այդ  անվանակարգում օբյեկտների գնահատման գլխավոր չափորոշիչներից մեկը տվյալ նախագծի ազդեցությունն է տեղական ենթակառուցվածքների եւ, առհասարակ, տարածաշրջանի զարգացման վրա:  
 
UWC Dilijan College-ը տեղակայված է Հայաստանի լեռնային շրջանում, Դիլիջանի ազգային պարկի հարեւանությամբ, հետեւաբար համալիրի նախագծման եւ շինարարական աշխատանքների փուլում RD Group հոլդինգը հատուկ ուշադրություն է հատկացրել «կանաչ» տեխնոլոգիաների ներդրման ու շրջակա միջավայրին համալիրի «սահուն» ինտեգրացիային: 
 
Որպես հարդարման նյութեր՝ օգտագործվել են հայկական բնական տուֆն ու տեղական քարը, իսկ  հիմնական դպրոցի երեսապատման համար կիրառվել են էկո-տեխնոլոգիաներ՝ «կանաչ» պատեր եւ տանիք: Նախագծով նախատեսվել է  ստեղծել, ընդհանուր առմամբ, 4750 քմ «կանաչ» տանիք եւ  1500 քմ «կանաչ» պատեր՝ տեղի բույսերի միջոցով:   
 
UWC Dilijan College -ի շինարարությունը Հայաստանի առողջարանային քաղաք Դիլիջանի վերածնման կատալիզատոր դարձավ եւ  հնարավորություն տվեց նոր ներդրումների՝ քաղաքային միջավայրի եւ ենթակառուցվածքների որակի բարելավման  նպատակով: Դպրոցը դարձավ քաղաքի զարգացման  խարսխային նախագիծ, որը նպաստում է տեղի բնակչության ձեռնարկատիրական եւ սոցիալական ակտիվության  աճին, ինչպես նաե քաղաքը հրապուրիչ է դարձնում  նոր ներդրողների համար:   
 
RD Group հոլդինգի տնօերենների խորհրդի նախագահ, UWC Dilijan College-ի հիմնադիր-գործընկեր Գագիկ Ադիբեկյան. «Մենք հպարտանում ենք համաշխարհային  FIABCI World Prix d’Excellence Awards մրցույթի կողմից UWC Dilijan College-ին տված  նման բարձր գնահատականով:  Մարդկային հնարավորություններին ուղղված ներդրումներն այսօր առաջին պլանում են , երիտասարդ սերունդն, առավել քան երբեւէ, ճարտարապետների, կառուցապատողների ու  քաղաքաշինարարների ուշադրության կենտրոնում է:   Ուսանողների ներդաշնակ զարգացման եւ կրթություն ստանալու համար  ստեղծվում են հնարավորինս հարմարավետ միջավայրեր, կառուցվում են ամենաառաջադեմ շինությունները: Խնդրով առավել արդյունավետ  զբաղվում են նորարարական նախագծերը, ինչպիսին UWC Dilijan College-ն է, որը ձևավորում է  կրթություն ստանալու եւ շրջակա միջավայրի հանդեպ բարեկամական վերաբերմունքի համար նպաստավոր  պայմաններ: Ավելի՜ն,  միջազգային դպրոցի հայտնվելը Դիլիջանում շրջանի վերածնման , քաղաքային հարմարավետ միջավայրի ստեղծման, կյանքի որակի բարելավման եւ բնակիչներին՝ քաղաքը բարեփոխելու գործում ներգրավելու առաջին քայլը դարձավ»:  
 
Գործընկեր-հիմնադիր, UWC Dilijan քոլեջի գործընկեր-հիմնադիրների խորհրդի նախագահ , գործարար եւ բարերար Ռուբեն Վարդանյանը նկատում է. «Դեռեւս քոլեջի մասնաշենքի նախագծման փուլում էներգախնայող առաջադեմ տեխնոլոգիաների ու էկոլոգիական նյութերի օգտագործումը մեզ համար սկզբունքային էր: Կարեւոր է, որ կառուցված շենքերը ներդաշնակորեն հարմարվել են լանդշաֆտին, անվնաս են բնության համար եւ էսթետիկ են: Այս հարցում մեծ ավանդ ունեն նածագիծը մշակող ճարտարապետները՝  Tim FlynnArchitects-ի եւ RD Group-ի թիմից: Քոլեջն իր շուրջը  ձևավորում է   մի ամբողջ էկոհամակարգ, նոր միտում է հաղորդում քաղաքաշինությանը եւ շնորհիվ իր ճարտարապետական կոնցեպցիայի՝ օգնում է ուսանողներին եւ տեղի բնակիչներին  պատասխանատու լինել  շրջակա միջավայրի համար: Մեզ շատ հաճելի է, որ մեր նախագիծը նման բարձր գնահատականի արժանացավ միջազգային այնպիսի հեղինակավոր մրցույթում, որպիսին է  FIABCI World Prix d’Excellence Awards-ը»: 
 
UWC Dilijan College-ը բարերար Ռուբեն Վարդանյանի, Վերոնիկա Զոնեբենդի եւ նրանց գործընկերների համատեղ նախագիծն է: Դպրոցի ճարտարապետական կոնցեպցիան մշակել է բրիտանական Tim Flynn Architects գրասենյակը: Որպես նախագծի կառուցապատող հանդես է եկել միջազգային RD Group հոլդինգը: 
 
2015 թվականը  UWC Dilijan College-ի համար նշանավորվեց  IGRA Green Roof Leadership Awards-ի մրցանակով՝ «Միտում թելադրող ճարտարապետություն» անվանակարգում և հաղթող ճանաչվեց International Property Awards –ի եվրոպական փուլում՝ «Public ServicesDevelopment»՚ անվանակարգում: Բացի այդ՝ UWC Dilijan College-ը ԱՊՀ տարածքում միակ կրթական հաստատությունն է՝  արտոնագրված   BREEAM  էկոլոգիական շինարարության չափանիշներով: 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play