Աշնակում նշվել է ավանդական ֆիդայատոնը


Աշնակում նշվել է ավանդական ֆիդայատոնը

  • 27-05-2016 17:15:44   | Արագածոտնի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

 Ֆիդայիների ոգեկոչման ու ազգային ազատագրական շարժման հերոս, ֆիդայապետ Գևորգ Չավուշի հիշատակի օրվա առիթով Արագածոտնի մարզի Աշնակ գյուղ էին այցելել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանն ու աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը: 
 
 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ինչպես նաև «Սասուն-Տարոն» հայրենակցական միության անունից ծաղկեպսակներ են դրվել Գևորգ Չավուշի, նահատակված մյուս ֆիդայիների հիշատակին: Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը ծաղիկներ է խոնարհել նաև Գևորգ Չավուշի զարմիկի՝ Գևորգ Մելքոնյանի շիրիմին, ում անմիջական ջանքերով էլ ստեղծվել է թանգարանը։ Հարգանքի տուրք է մատուցվել նաև Արցախյան ազատամարտում զոհված աշնակցիների և Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին:
 Ֆիդայատոնն ուղեկցվել է ազգային-ազատագրական երգերի ու պարերի կատարումներով:
 
 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play