«Բազե-2016»-ի լրագրողների ջոկատի համար ընդունվում են հայտեր


«Բազե-2016»-ի լրագրողների ջոկատի համար ընդունվում են հայտեր

  • 31-05-2016 14:03:35   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Օգոստոսի 15-21-ը Ծաղկաձորում անցկացվելիք «Բազե-2016» համահայկական երիտասարդական հավաքում լրագրողների ջոկատի կազմավորման համար ընդունվում են հայտեր։ Ջոկատի անդամները հավաքի ընթացքում պետք է մրցեն հետևյալ մրցութային միջոցառումներում՝ սեղանի թենիս, շախմատ, սպորտլանդիա, պարանի ձգում, վոլեյբոլ, բազկամարտ, մինի ֆուտբոլ, ազգային խաղեր, լող, երգ, պար, ֆիլմ, հումոր, նորաձևություն, նկարչություն, բրեյն ռինգ, «Բազե բանալի»։
 
 
Ջոկատը կազմված է 9 մասնակցից, այդ թվում` ջոկատի ղեկավարը: Ջոկատի կազմում պետք է ընդգրկված լինի առնվազն 4 աղջիկ: Լրագրողների ջոկատում կարող են ներգրավվել գործող լրագրողները, օպերատորները, լուսանկարիչները։ 
Հավաքի ընթացքում, մարզական, մշակութային, ինտելեկտուալ մրցույթներից բացի, սպասվում են նաև հետաքրքիր հանդիպումներով, քննարկումներով լի օրեր։
Բոլոր այն անձինք, ովքեր ցանկանում են ընդգրկվել «Բազե-2016»-ի լրագրողների ջոկատում, կարող են լրացնել կցված հայտաձևը և ուղարկել press@heh.am էլեկտրոնային հասցեին կամ դիմել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն (հեռ.՝ 010545802 (ներքին՝ 16), 093517112)։ 
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է հուլիսի 11-ը։ 
 
 
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի 
հասարակայնության հետ կապերի ծառայություն
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play