«ՎԵՐԱԴԱՐՁ ԱԿՈՒՆՔՆԵՐԻՆ» խորագրով պարի բաց դաս նվիրված ապրիլյան զոհերի հիշատակին. Տեսանյութ


«ՎԵՐԱԴԱՐՁ ԱԿՈՒՆՔՆԵՐԻՆ» խորագրով պարի բաց դաս նվիրված ապրիլյան զոհերի հիշատակին. Տեսանյութ

  • 03-06-2016 08:08:29   | Հայաստան  |  Մշակույթ



«ԼԵՌՆԱՊԱՐ» խումբը հունիսի 2-ին Շենգավիթ վարչական շրջանի Արթուր Կարապետյանի անվան պուրակում  կազմակերպել էր «ՎԵՐԱԴԱՐՁ ԱԿՈՒՆՔՆԵՐԻՆ» խորագրով հայ ավանդական պարի բաց դասերի շարքը: Այս անգամ միջոցառումը նվիրված էր ապրիլյան պատերազմում զոհված հերոս նահատակների հիշատակին: 
 
  «Նոյյան Տապան»-ի հետ զրույցում   «Արշակ Դաբաղյանի անվան  Մայր Մանե սոցիալական» .ՀԿ նախագահ. Մանուշակ Ստեփանյանը նշեց, որ այսօրվա  կազմակերպած միջոցառումն իրենց համար ունի խորհուրդ՝մեր խոնարհումն երեկվա և այսօրվա հերոսներին: «Ամեն ամառ Կրթության եւ գիտության նախարարության  «Կարին » մշակութային կազմակերպության «ԼԵՌՆԱՊԱՐ» խումբը  ( գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյան ) ամառային բացօթյա պարերի բաց դաս է անցկացնում Շենգավիթ վարչական շրջանում : Այսօր տրվեց 2016 թվկանի մեր բաց դասերի մեկնարկը  եւ ելնելով ապրիլյան այս դեպքերից որոշեցնք նվիրել երեկվա եւ այսօրվա մեր հերոսներին , այն հերոսներին ովքեր կերտեցին  եւ պահեցին այսօրվա Հայաստանը:, Մեր խոնարհումը բերեցինք այսօրվա հերոսների ընտանիքներին՝ մասնավորապես Նորայր Գասպարյանի ընտանիքին, քանզի  Նորայրը լինելով պարող հետմահու նրան  շնորհվել է  պարարվեստի վաստակավորի կոչումը», - ասաց Մ. Ստեփանյանը: 
 
  Նշենք, որ այսօրվա  միջոցառման իրականացմանն աջակցել են Շենգավիթ վարչական շրջանի թաղապետարանի ողջ անձնակազմը հանձինս  թաղապետ Արմեն Սարգսյանի,  «ԼԵՌՆԱՊԱՐ» պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի եւ   «Արշակ Դաբաղյանի անվան  Մայր Մանե սոցիալական» հասարակական կազակերպության: 
 
Տեղեկացներնք, որ միջոցառմանը  ներկա էին Նորայր Գասպարյանի հարազատները եւ բոլոր այն մարդիկ ովքեր ճանաչում էին նրան 
Մանրամասները  «Նոյյան Տապան»-ի տեսանյութում
Մերի Հունանյան, «Նոյյան Տապան» 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play