Եվրո 2016-ի նախաշեմին Մարսելում զանգվածային բախումներ են տեղի ունեցել


Եվրո 2016-ի նախաշեմին Մարսելում զանգվածային բախումներ են տեղի ունեցել

  • 10-06-2016 17:10:13   | Ֆրանսիա  |  Սպորտ

Հունիսի 10-ի երեկոյան Փարիզի Մարսել քաղաքում զանգվածային բախումներ են տեղի ունեցել Անգլիայի ազգային հավաքականի երկրպագուների և տեղի ոստիկանների միջև: Գրեթե 200 բրիտանացի ծովափում գտնվող իռլանդական փաբերից մեկում խմել էին իսկ ոստիկանությունը մի կողմ քաշված հետևում էր նրանց գործողություններին:novayagazeta.ru-ի փոխանցմամբ, երկրպագուները զբաղեցրել էին ծովափի գրեթե կեսը և  տարբեր վանկարկումներ էին արտաբերում: Սկզբից երկրպագուները հետապնդում էին ոստիկաններին այնուհետև  ամբոխի մեջ են նետել անձայն նռնակներ և արցունքաբեր գազեր: Բախումները տևել են կես ժամ: Ծովափի մերձակայքում կոտրվել են մի քանի ցուցափեղկեր, երկրպագուները փորձելով բարիկադներ պատրաստել  շուռ են տվել աղբարկղերը: Դեռևս հայտնի չէ արդյոք կան վիրավորնր թե ոչ:  Երկրպագուների մեծ մասը ձերբակալվել է: 

Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play