Ճապոնիան մտադիր է ԱՄՆ-ի հետ պայքարել ահաբեկչության դեմ


Ճապոնիան մտադիր է ԱՄՆ-ի հետ պայքարել ահաբեկչության դեմ

  • 13-06-2016 13:05:32   | Ճապոնիա  |  Միջազգային

Ճապոնիայի վարչապետ Սինդզո Աբեն հայտարարել է, որ Օրլանդոյի դեպքերից հետո երկիրը պատրաստ է ԱՄՆ-ի հետ պայքարել ահաբեկչության դեմ: gazeta.ru-ի փոխանցմամբ` Ճապոնիայի վարչապետը նաև իր ցավակցություններն է հայտնել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային Օրլանդո նահանգում գեյ ակումբում տեղի ունեցած կրակոցների զոհերի հետ կապված: 
 
«Կիսում ենք ահաբեկչության դեմ պայքարելու ուժեղ վճռականությունը և կշարունակենք անդադար պայքարել ահաբեկչության դեմ ԱՄՆ-ի և միջազգային հանրության հետ համատեղ: Ահաբեկչությունը չի կարող արդարացվել ոչ մի կերպ, ուստի այն վճռականորեն դատապարտում ենք»,- հայտարարել է Աբեն: 
Ավելի վաղ, թուրքական Yeni Akit պարբերականն Օրլանդոյի գեյ ակումբում կատարված ահաբեկչության հիսուն զոհվածներին անվանել էր «այլասերվածներ»: 
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին  Ֆլորիդա նահանգի Օրլանդո քաղաքում տեղակայված Pulse գեյ ակումբում կատարված ահաբեկչությանը զոհ էր գնացել 50 մարդ, ևս 50-ը` վիրավորվել էին: 
Նախնական կասկածյալ է ճանաչվել ԱՄՆ-ի 29-ամյա քաղաքացի Օմար Մատինն Աֆղանստանից գաղթած ընտանիքից: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play