ՒՊ-ը ստանձնել է Օռլանդոյում կատարված ահաբեկչության պատասխանատվությունը


ՒՊ-ը ստանձնել է Օռլանդոյում կատարված ահաբեկչության պատասխանատվությունը

  • 13-06-2016 16:43:43   | ԱՄՆ  |  Հասարակություն

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է ամերիկյան Օռլանդո քաղաքի գիշերային ակումբում նախօրեին կատարված ահաբեկչության պատասխանատվությունը:
 
Interfax.ru-ի փոխանցմամբ` ԻՊ-ի ուղերձում նշված է, որ Աստվածը թույլ է տվել Օմար Մատինին` Ամերիկայում Խալիֆաթի զինվորներից մեկին, Օռլանդոյում սպանել  և վիրավորել է 100-ից ավելի մարդու: 
Նշենք, որ հունիսի 12-ի գիշերը ծագումով աֆղան և ԱՄՆ-ի քաղաքացի Օմար Մատինն Օռլանդոյի գիշերային ակումբում սպանել էր 50 մարդու և ևս 50-ին վիրավորել: Հանցագործը ոչնչացվել էր ոստիկանության գործողությունների ընթացքում: 
Հանցագործության իրականցումից ոչ շատ ուշ նա զանգահարել էր ոստիկանություն և հայտարարել, որ կապ ունի ԻՊ խմբավորման հետ: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play