«Համադասարանցիներ» սոցիալական ցանցը թողարկել է բջջային հավելված «OK Live»-ի հեռարձակման համար Ղազախստանում, Հայաստանում և Մոլդովայում


«Համադասարանցիներ» սոցիալական ցանցը թողարկել է բջջային հավելված «OK Live»-ի հեռարձակման համար Ղազախստանում, Հայաստանում և Մոլդովայում

  • 16-06-2016 11:25:39   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

«Համադասարանցիներ» սոցիալական ցանցը թողարկել է «OK Live» առանձին բջջային հավելվածը` իրական ռեժիմում տեսահեռարձակման համար: Այն հասանելի է «Google Play»-ում և «AppStore»-ում Ղազախստանում, Հայաստանում և Մոլդովայում, իսկ ավելի ուշ կթողարկվի նաև Ռուսաստանում և այն երկրներում, որտեղ սոցիալական հարթակը լայն տարածում ունի ու ժողովրդականություն է վայելում:
 
 
 
 «OK Live»-ի միջոցով օգտատերերը կարող են բջջային հեռախոսից հեռարձակում իրականացնել «Համադասարանցիներ» ցանցի խմբերում և իրենց անձնական էջում: Ծառայությունը ստեղծվել է սեփական տեսահարթակի հիմքի վրա, ինչը թույլ կտա ցուցադրել «OK Live»-ում ստեղծված ուղիղ հեռարձակումները բոլոր սարքերով՝ հարթակի վեբ ու բջջային տարբերակների, «Համադասարանցիներ»-ի առանձին հավելվածի ու  «Smart TV»-ի միջոցով:
 
Ուղիղ հեռարձակման ժամանակ դիտողները կարող են ուղարկել հաղորդագրություններ և սեղմել «հավանել» կոճակը «OK Live» հավելվածում և սոցիալական ցանցում: Նոր հեռարձակումների մասին օգտատերերը  տեղեկանում են ծանուցումների ու լրահոսի միջոցով:
 
« «ОК Live» բջջային հավելվածը «Համադասարանցիներ» տեսահարթակի բնականոն զարգացումն է: Այն անմիջականորեն կապված է սոցիալական ցանցի հետ և օգտատերերին հնարավորություն է տալիս հեռարձակում իրականացնել ցանկացած պահի և ցանկացած վայրում»,- նշել է Մարինա Կրասնովան՝ «Համադասարանցիներ» սոցիալական հարթակի «Վիդեո» նախագծի ղեկավարը:
 
«OK Live»-ի փակ փորձարկումը մեկնարկել է 2016թ-ի ապրիլի վերջին, իսկ «Համադասարանցիներ»-ի առաջին հանրային հեռարձակումն իրականացրել է 2016թ-ի մայիսին:
 
 
 
«Համադասարանցիներ»-ը սոցիալական ցանցերի շարքում առաջինն է մեկ օրում տեսանյութերի դիտումների թվով (ըստ comScore-ի 2016թ-ի մարտի տվյալների): Օգտատերերն ամեն օր դիտում են շուրջ 300 մլն. տեսահոլովակ: Բովանդակության առավել տարածված տեսակն են UGS-ը, հեռուստաալիքները, ինչպես նաև լիցենզավորված սերիալները, հեռուստահաղորդումներն ու ֆիլմերը: 2016թ-ի փետրվարին «Համադասարանցիներ»-ը թողարկել է «Smart TV»-ի համար նախատեսված առանձին տեսահավելված, իսկ մարտին խմբերին տրվել է առանձին տեսահեռարձակումների հնարավորություն: 2016թ-ի ապրիլին «Համադասարանցիներ»-ը հայտարարել է հայտնի ֆուտբոլային խաղերի հեռարձակման հնարավորությամբ կիբերսպորտային հարթակների թողարկման մասին:
 
 
 
«Համադասարանցիներ» սոցիալական ցանցը սեփական առցանց տեսասարքի միջոցով  ուղիղ հեռարձակմամբ ցուցադրել է այնպիսի կարևոր և հայտնի իրադարձություններ, ինչպիսիք են հաղթանակի օրվան նվիրված շքերթները, սիրված համերգները, Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի և նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթները: 2016թ-ի հունիսին «Համադասարանցիներ»-ը հայտարարել է աստղերի և հանրահայտ մարդկանց մասնակցությամբ «OK-ը կապի մեջ է» առցանց շոուի մեկնարկի  մասին, որն իրականացվելու է օգտատերերի հետ ինտերակտիվ շփման ձևաչափով:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play